-
22.07.2014|
00:33
...թե Սորոսի և արևմտյան հիմնադրամների հետ աշխատող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դեմարշն ու «պատերազմը» կրթության նախարարության «հանդեպ» բավականին հետաքրքիր ընթացք են ստանում:
-
18.07.2014|
00:37
...թե բանակում ձվի և մսի մատակարարումն իրականացնում է հայտնի պաշտոնյային պատկանող ընկերությունը։ Նախկին զինդատախազ, այսօր արդեն գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Գևորգ Կոստանյանին պատկանող «Էլիտ կապիտալ» ընկերությունը շահել է բանակին այդ սննդամթերքները մատակարարելու տենդերը։
-
15.07.2014|
00:15
...թե ռուսաստանաբնակ մեծահարուստ Արա Աբրահամյանն ուկրաինական դեպքերից հետո քուն ու դադար չունի, քանի որ հայտնվել է «աշխարհաքաղաքական» զարգացումների կենտրոնում։
-
11.07.2014|
00:39
... թե Սամվել Ալեքսանյանը շատ «շնորհակալ» հոգի ունի: Ապարանը տարին մեկ օղու մեջ լողացնող օլիգարխը, իրեն տրված օղու հարկային արտոնությունների դիմաց, սկսել է կառավարությանը ոչ հաճո կայքերից հանել իր գովազդային «վահանակները»:
-
08.07.2014|
00:32
...թե պաշտպանության նախարարի առանձնասենյակում չհայտնաբերված «ռումբի» ահազանգ-ներկայացումը հետևյալ բացատրությունն ունի. քանի որ Սեյրան Օհանյանը համարվում է Սերժ Սարգսյանի ամենահավանական իրավահաջորդներից մեկը, իրավահաջորդության մյուս «հավանականները» փորձել են այդ «ահազանգով» հասկացնել, որ իրենք, ախր, հե՛չ համաձայն չեն նման որոշման հետ:
-
04.07.2014|
00:13
...թե ԲՀԿ-ում կրկին գաղափարական ու ոչ գաղափարական թևերի միջև խուլ պայքար է ընթանում: Քոչարյանականների համար հարցը խիստ կտրուկ է, մինչև աշուն կլռեն, աշնանը` կա՛մ այս կողմ, կա՛մ այն։
-
01.07.2014|
00:37
... թե Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելն ահավոր ծանր են տարել իշխանական հայտնի թևերում, ինչպես նաև ԲՀԿ-ում, մասնավորապես քոչարյանական «գաղափարական» թևում, ուր ամեն ինչ անում էին, որպեսզի նախկին վարչապետը «պատասխանատվության ենթարկվի»։
-
27.06.2014|
01:04
...թե կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անվերջ պրոբլեմներ է ունենում, կոնֆլիկտների մեջ է հայտնվում կառավարության գրեթե բոլոր անդամների հետ:
-
24.06.2014|
01:14
...թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ընդդիմադիր վերջին թունդ ելույթները պայմանավորված են նրանով, որ վերջինս խիստ նեղացել է իշխանություններից՝ իր հանդեպ «անարդարացի» լինելու համար։
-
20.06.2014|
01:02
...թե ՀԱԿ-ում ամեն ինչ արել են, որպեսզի աչքառ չհանվեն ՀԱԿ երիտկառույցում Արամ Մանուկյանի որդու և Լևոն Զուրաբյանի համախոհների միջև բավականին երկար ժամանակ ընթացող տարաձայնությունները, և անչափ ծանր են տարել, երբ այն հրապարակայնացվել է: